Շշկռվել է

11/05/2010

«ԲՀԿ-ի նախարարները նման խախտումներ չեն կատարել»,- անդրադառնալով Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի նախօրեին հնչեցրած հայտարարությանը, թե` կուսակցությունները դառնում են աշխատանքային բորսաներ, եւ կոալիցիոն կուսակցությունների նախարարներն օրենքի խախտումով են կադրային նշանակումներ կատարում, ասել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Հարցից, թե` այդ դեպքում Մ. Բադալյանի դժգոհությունը ո՞ր նախարարներին էր վերաբերում, Բոստանջյանը նյարդայնացել է. «Ձեր կարծիքով` ես ման եմ գալիս խախտողներին, բան ու գործ չունեմ: Խելքը գլխին մարդ եք տեսնում, բռնում եք` շշկռացնում եք: Ես պետք է ման գամ՝ տեսնեմ` ով է խախտել: Ջհանդամը չեն խախտել»: