Մեկնում է Մոսկվա

11/05/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնելու է Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովին եւ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Ի դեպ, Մայիսի 9-ին Մեծ Հայրենականում հաղթանակի 65-ամյակի տոնակատարություններին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում նախատեսված չէ: