ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հրավիրել է հունիսի վերջին այցելել Վաշինգտոն: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Համմերը: «Դա առաջնորդներին հնարավորություն կտա կրկին անդրադառնալ բազմաթիվ մարտահրավերներին, որոնց առնչվում ենք, եւ քննարկել օրակարգը` ներառյալ տնտեսության եւ ազգային անվտանգության հարցերը»,- ասել է Մ. Համմերը։