Էս էի՞ր ուզում

11/05/2010

ԲՀԿ լրատվական ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ պատասխանել է գործարար Բարսեղ Բեգլարյանի` «Առավոտին» տված հարցազրույցին: «Ինչ-որ մեկի պրոյեկտը լինելը, երեւի թե, Բարսեղ Բեգլարյանի մանկության երազանքն է եղել: Թերեւս, սեփական կուսակցություն հիմնելու եւ գոնե այդ կերպ ինքնահաստատվելու չստացված պրոյեկտների շրջանակում էր Բ. Բեգլարյանը մեկ տարի շարունակ հանրապետության բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում կուսակցական զորահավաքներ փորձում անցկացնել: Մենք հասկանում ենք, որ «Բարգավաճ Հայաստանի» կշիռն ու հեղինակությունը, որ իր համբավը վաստակել է բացառապես ժողովրդի վստահությամբ, հանգիստ չեն տալիս ոչ միայն Բ. Բեգլարյանին: Սակայն ոչ կոռեկտ գնահատականներ տալուց առաջ՝ խորհուրդ կտայինք զբաղվել սեփական գործերով: Դատելով Բեգլարյանի չստացված պրոյեկտներից` դրանք պետք է որ քիչ չլինեն: Իսկ ընդհանրապես, պրոյեկտների մասով մենք մեր սեփական դիտարկումը ունենք: Մեկ տուփ ձվի դիմաց քննություն նշանակելուց մինչ այժմյան կարգավիճակին հասնելը ոչինչ չի փոխել Բ. Բեգլարյան պրոյեկտի արժեքային համակարգում»: