Նախընտրական պայթյուն

20/09/2005

Օրերս հրդեհ է բռնկվել Գյումրիի «Այոս» ՍՊ ընկերությանը պատկանող բնական
գազի լիցքավորման կայանում։ Մեր ունեցած տվյալներով, եղել է նաեւ
պայթյուն: Պատահարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով եւ տարբեր
աստիճանի այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նշված ՍՊ ընկերության 3
աշխատակիցներ: Ի դեպ, նկատենք, որ լավատեղյակ աղբյուրների վկայությամբ,
այդ գազալցակայանը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մարտին
Սուքիասյանին, որն ի դեպ, պատրաստվում է առաջիկայում կայանալիք ՏԻՄ
ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել Գյումրիի քաղաքապետի
պաշտոնում։