ՄԱԿ-ում հարցը չի բարձրացվի

20/09/2005

Պատասխանելով «Այբ-Ֆե» լրատվական գործակալության հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ
ԱԳՆ-ն մեկնաբանում «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» հարցը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի օրակարգ տեղափոխելու փաստին,
ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը նախ նշել է, որ ՄԱԿ-ի
ընթացակարգի համաձայն, ԳԱ 59-րդ նստաշրջանի չքննարկված այլ հարցերի
շարքում այս հարցը եւս ինքնաբերաբար կարող է փոխանցվել 60-րդ նստաշրջան:
Մամուլի քարտուղարի խոսքերով՝ Ադրբեջանը չի կարող որեւէ քայլ կատարել,
պնդելով այդ կետի վրա, քանի որ դա կհակասի նախկինում կողմերի միջեւ այդ
հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը: «Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ում
ցանկացած հարցի բարձրացման դեպքում Հայաստանը դուրս կգա ԼՂ հակամարտության
կարգավորման բանակցություններից, եւ Բաքուն ստիպված կլինի
բանակցությունները շարունակել ուղղակի Ստեփանակերտի հետ»,- մանրամասնել է
Հ. Գասպարյանը: