Մաշկաբորբին ու եղնջատենդին շատ լավ օգնում է արտաքին օգտագործման համար նախատեսված նեխուրի քսուքը, որը պատրաստվում է նեխուրի տերեւներից ու ոչ շատ աղի կարագից: Թրջոցներից հետո մաշկը լվանալու համար կարելի է պատրաստել նեխուրի արմատներով թուրմ: Շատ լավ օգնում է երիցուկի ծաղիկներից պատրաստված թուրմը (15-20 ծաղիկ եւ 1 բաժակ եռացրած ջուր): Իսկ հայտնի բուլղարուհի Վանգան խորհուրդ էր տալիս պատրաստել թուրմ հավասար քանակությամբ եղինջի ու շամբուկի տերեւներից, իսկ արդեն գոլ վիճակում լվանալ հիվանդ մասերը: Նման դեպքում շատ լավ օգնում է կատվալեզվի (չերեդա) լուծույթով վաննաները)`1 դույլ ջրին՝ 100 գրամ հարաբերությամբ: Շատ լավ օգնում է նաեւ օշինդրի թուրմը: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է աչքաչափով վերցնել օշինդր, 10 րոպե եռացնել ու թողնել, որ սառի: Լավ լվացվել օճառով ու հետո ձեռքերն ու դեմքը լվանալ այդ թուրմով, բայց չչորացնել, այլ թողնել, որպեսզի ինքն իրեն չորանա: Եղնջատենդը ձեզ երկար ժամանակ հանգիստ կթողնի: Փոշու, հատկապես գրքի փոշու նկատմամբ եղած ալերգիային շատ լավ օգնում է հետեւյալ բույսերի հավաքածուն` հազարաթերթիկ, արեւքուրիկ, խատուտիկի արմատներ, դաշտային ձիաձետ, եգիպտացորենի թելիկներ, երիցուկ եւ մասուրի պտուղներ (5:4:3:2:1:1:4 հարաբերությամբ): Այս խառնուրդից 4 ճաշի գդալ լցնել 1 բաժակ ջրի մեջ ու թողնել մինչեւ առավոտ մնա: Առավոտյան այն դնել կրակին ու հասցնել եռման ջերմաստիճանի, բայց չեռացնել ու թողնել 4 ժամ: Այնուհետեւ խմել օրվա ընթացքում 3 անգամ, բաժակի 1/3-ից: Այս բուժման ընթացքում չի կարելի ալկոհոլ օգտագործել: