Ադրբեջանում ատոմակայա՞ն կկառուցվի

20/09/2005

Առաջիկա տարիներին Ադրբեջանում կարող է ատոմակայան կառուցվել: Այս մասին
հայտարարել է Ադրբեջանի ԳԱ Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ
Ղարիբովը: Նրա ասելով, ատոմակայանի հիմքերը Նավայի գյուղի մոտակայքում
դրվել են դեռեւս 1980թ., բայց շինարարական աշխատանքները չեն իրականացվել:
«Ադրբեջանի նավթային պաշարները կսպառվեն 35-40 տարի հետո: Վաղ թե ուշ մեր
երկիրը ստիպված է լինելու օգտագործել միջուկային էներգիա: Այդ պատճառով
ատոմակայանի կառուցումն անխուսափելի է»,- հայտարարել է Ադրբեջանի
Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրենը: