Մեծ խնդիրներ ունենք

04/05/2010

«Մենք հայտնվել ենք այնտեղ, որտեղ եւ պետք է հայտնվեինք: Պատահական ոչինչ չկա: Մենք խոսքի ազատության հետ կապված մեծ խնդիրներ ունենք»,- մեկնաբանելով «Freedom House»-ի` աշխարհում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ վերջին զեկույցը՝ երեկ ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով` տպագիր ԶԼՄ-ների եւ ինտերնետային հրատարակությունների մակարդակով քիչ թե շատ զգացվում է բազմակարծություն, բայց հեռուստատեսությունում մեծ խնդիրներ կան: Ինչ վերաբերում է կազմակերպության կողմից արձանագրված որոշակի բարելավմանը Հայաստանում` Արմեն Հարությունյանը նշել է, որ դա ընդամենը միտում է. «Այսօրվա դրությամբ դեռեւս չի ստացվում խոսել այն մասին, որ խոսքի ազատությունը մեզ մոտ լիովին երաշխավորված է»: