Երեկ երեկոյան «Արմավիա» ավիաընկերությունը Երեւան-Մոսկվա չվերթի
ուղեւորներին գրանցումից հետո 6,5 ժամ պահել է օդանավակայանի միջազգային
գոտում: Ժամը 1-ի սահմաններում ընկերության ներկայացուցիչը հայտարարել է,
որ չվերթի համար անհրաժեշտ վառելիքն այդպես էլ հնարավոր չի եղել ապահովել:
Ուղեւորներին առաջարկվել է վերադառնալ տուն, գիշերել, իսկ թռիչքը
հետաձգվել է մինչեւ 9։30: Տաքսիների վարորդների գործը եռում էր…