Մայիսի 2-ին Վայոց ձորի մարզի «Մագիլի քարանձավ» կոչվող տարածքում ժայռից ընկել է Երեւանի բնակիչ, 1973թ. ծնված Հայկ Հարությունյանը: Նա փորձել է բարձրանալ քարանձավ, սակայն ոտքը սայթաքել է եւ 5-6 մ բարձրությունից ընկել է ներքեւ: Տուժածը փրկարարների օգնությամբ պատգարակով դուրս է բերվել եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց: