Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Համահայկական երիտասարդական կենտրոն» հիմնադրամի շենքի բացման արարողությանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա շրջել է մասնաշենքում, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին: Այնուհետեւ տեղի է ունեցել վարչապետի հանդիպումը տարբեր բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողների հետ: Ամենաուշագրավն այն է, սակայն, որ այս տարի պետական բյուջեից այդ կենտրոնի ծրագրերի իրականացման համար տրամադրվելու է 35 մլն դրամ: Թե ինչ նպատակների են ծառայում երիտասարդական նման կենտրոնները` լավ հայտնի է. ընտրություններից առաջ զբաղվում են իշխանությունների քարոզչությամբ եւ հետո դառնում են տարբեր կուսակցությունների երիտթեւերի կցորդներ: Եվ դրա համար պետությունը նրանց շուրջ 100.000 դոլար է վճարում: Իսկ գուցե առաջիկայում «բազեների» ծառայությունները կրկին պետք են գալու: