Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին մեկնելու է Չինաստան` մասնակցելու «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը: Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, այցի ընթացքում Ս. Սարգսյանն առանձնազրույց է ունենալու Ձինթաոյի հետ: Ս. Սարգսյանը Շանսի նահանգի Դաթուն քաղաքում ներկա է գտնվելու հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման արարողությանը: