Մեքենասեր հայերը

20/09/2005

Հայաստանի ունեւոր տղամարդիկ գերադասում են գնել ճապոնական Nissan ջիպեր,
իսկ կանայք` ֆրանսիական Peugeot: «Արմենիա-Լադա» ՓԲԸ գլխավոր տնօրենի
տեղակալ Աշոտ Շահմուրադյանի ասելով` տղամարդիկ, որպես կանոն, ընտրում են
Nissan ջիպերը, որոնց արժեքը տատանվում է 50-80 հազար դոլարի
սահմաններում: Հիմնականում նման մեքենաներ են գնում բանկիրները,
գործարարները եւ բարձրաստիճան պաշտոնյաները: