Հայազգի երգչուհի Շերիլին Սարգսյանը հայտարարել է, որ Լաս Վեգասի «Կեսարի պալատի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվելուն պես մեկնելու է համերգային շրջագայության:
63-ամյա երգչուհին խոստովանել է, որ այս տարի կթողարկվի նաեւ իր նոր ձայնասկավառակը` երկու տարբերակներով՝ բաղկացած 14 եւ 19 կատարումներից: Ձայնասկավառակի դեբյուտային «Already Been There» երգը ներկայացվելու է «World Music Awards» մրցանակաբաշխությանը: Այս տարի Գոհաբանության օրը մեծ էկրան կբարձրանա նաեւ Շերի եւ Քրիստինա Ագիլերայի մասնակցությամբ «Բուրլեսկ» կինոնկարը: