Արտահերթ զեկույց է պատրաստում

27/04/2010

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է գրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` տեղեկացնելով, որ արտահերթ զեկույց է պատրաստում հավաքների անցկացման մասին, որն էլ ԱԺ-ին կներկայացնի մեկ ամսվա ընթացքում: «Հաշվի առնելով, որ ներկայումս ԱԺ-ում շրջանառության մեջ դրված է հավաքների անցկացման իրավունքի վերաբերյալ 2 նախագիծ` տեղեկացնում եմ, որ իմ կողմից պատրաստվում է այդ ոլորտում երկրում առկա հիմնախնդիրների վերաբերյալ արտահերթ զեկույց, ինչպես նաեւ` «Հավաքների մասին» օրինագիծ»,- ասված է նամակում: