«Ford Motor Co» ընկերությունը պատրաստվում է հետ կանչել 2010թ. արտադրության մի քանի մոդելների 33.256 մեքենաներ, քանի որ առջեւի նստատեղերի թեքման մեխանիզմն ուղեւորներին կարող է վնասվածքներ պատճառել վթարի դեպքում: Այդ մասին ընկերությունը տեղեկացրել է ԱՄՆ ճանապարհային երթեւեկության անվտանգության վարչությանը: «Ford»-ը նաեւ նշել է, որ առայժմ տեղեկություններ չունի մեխանիզմի անսարքության հետեւանքով պատճառված վնասվածքների մասին:
Նշենք, որ այս ամենը վերաբերում է 2010թ. որոշ «Ford Fusion»-ներին, «Mercury Milan» սեդաններին, որոնք արտադրվել են դեկտեմբերի 11-ից մինչեւ փետրվարի 3-ը Մեքսիկայում, ինչպես նաեւ «Ford Explorer» եւ «Mercury Mountaineer» ջիփերին, որոնք արտադրվել են դեկտեմբերի 15-ից մինչեւ փետրվարի 3-ը Կենտուկի նահանգում: