Կամ, կամ

24/04/2010

«Ես ասեմ, որ մենք գտնվում ենք արտահերթ իրավիճակում, եւ այստեղ արդեն երկրորդական է, թե ով է պահանջում արտահերթ ընտրություն, կամ ով չի պահանջում: Հայաստանը` մեր հանրապետությունը, մեր ժողովուրդը, գտնվում է արտահերթ իրավիճակում, եւ այդ արտահերթության վիճակը մենք կարող ենք հաղթահարել առաջիկա ամիսների ընթացքում` կամ նոր ընտրություններով, կամ էլ` շրջադարձային, համակարգային, բեկումնային նոր փոփոխություններով»,- երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը: Իրավիճակից դուրս գալու համար նա կոչ է արել գտնել նոր բանաձեւ` երկխոսության կամ այլ միջոցով, որը հնարավորություն կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից: «Կամ նոր ընտրություններ, կամ այնպիսի ներքաղաքական իրավիճակի ստեղծում` երկխոսության կամ այլ մեխանիզմների միջոցով, որը թույլ կտա էապես, որակապես փոխել ՀՀ-ի վիճակը, դիրքերը թե արտաքին ճակատում, թե ներսում` առանց պայմանական ժամկետներ տալու»,- ասել է նա: