ՀԱԿ-ը բողոքարկել է

24/04/2010

Հայ Ազգային կոնգրեսը երեկ բողոքարկել է գազի սակագնի բարձրացման հայցը գրավոր ընթացակարգով քննելու դատարանի որոշումը: Փաստաբան Վահե Հովսեփյանի հավաստմամբ` առաջիկա շաբաթվա ընթացքում պարզ կդառնա բողոքարկման արդյունքը: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին դատարան ներկայացված հայցադիմումի տակ ստորագրել են ՀՀ 7230 քաղաքացիներ, ովքեր պահանջում են չեղյալ համարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` գազի սակագնի բարձրացման որոշումը: