Գործ է հարուցվել

24/04/2010

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրգործ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, «Հայինկասացիա» ՓԲԸ հաշվապահության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: ՀՀ ԿԲ-ից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ա.Գրիգորյանը, հանդիսանալով նաեւ «Արուսյակ» կոոպերատիվի գլխավոր հաշվապահ, 2003-2009թթ. ընթացքում «Հայինկասացիայից», որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, շուրջ 1 մլրդ դրամ փոխանցել է «Արուսյակ» կոոպերատիվին, որտեղից այն կանխիկացվել եւ յուրացվել է: Հափշտակությունը թաքցնելու նպատակով փոխանցված գումարները հաշվապահորեն ձեւակերպվել են որպես «ԱԱՀ կանխավճարներ»: Բացի այդ, ՊԵԿ Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության վերահսկողության բաժնի առանձին աշխատակիցներ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, «Հայինկասացիայում» կատարել են բյուջեի հետ փոխհարաբերությունների եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, սակայն վերոհիշյալ փաստերը չեն արձանագրել, որի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Հարուցվել է քրգործ: