Այսօր կորոշվի

22/04/2010

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն երեկ Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջան կատարած այցի նպատակներից մեկն էր` «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններում վերադարձնել ԼՂ հիմնախնդրի շուրջ բաց թողնված հնարավորությունները»: Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման ամսաթիվը, ինչպես նաեւ հետագա քայլերը պարզ կդառնան համանախագահների ողջ կազմով հանդիպումից հետո, որը, ըստ Բրադտկեի, տեղի կունենա Մոսկվայում ապրիլի 22-ին: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ընդունում է Մադրիդյան սկզբունքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը նշել է, որ որոշ հարցերում ընդհանուր մոտեցումներ կան, սակայն կողմերի միջեւ որոշ պահեր համաձայնեցված չեն: