Հրաժարվում է հրաժարականից

22/04/2010

Ղրղըզստանի այլեւս նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը երեկ հայտարարել է, որ շարունակում է մնալ Ղրղըզստանի օրինական նախագահը: Նա համաշխարհային առաջնորդներին կոչ է արել չճանաչել Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը` պնդելով, թե այն «ինքնակոչների ավազակախումբ է»: «Չկա այնպիսի ուժ, որը կստիպի ինձ հրաժարվել նախագահությունից»,- հայտարարել է Բակիեւը: Նշենք, որ Բակիեւն այժմ գտնվում է Մինսկում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր հյուրը գտնվում է բելառուսական պետության պաշտպանության ներքո: Նա հրահանգել է ստեղծել հատուկ բժշկական հանձնաժողով, որը կստուգի իր հյուրերի առողջական վիճակը: