Երկար ժամանակ շատ նիհարությունը կապում էին օրգանիզմում եղած ինչ-որ հիվանդությունների հետ: Շատ նիհար մարդն ասոցիացվում էր քաղցկեղ հիվանդության կամ անորեքսիայի հետ: Իսկ վերջերս ԱՄՆ-ի գիտնականները եկել են այն համոզման, որ օրգանիզմի այդ վիճակը չի վնասում առողջությանը: Կան մարդիկ, որ բնականից շատ նիհար են եւ իրենց շատ լավ են զգում: Դա չի նշանակում, որ նրանք օրգանիզմում ինչ-որ մի խանգարում ունեն, պարզապես նրանք այդպիսին են, այդպիսին է նրանց ֆիզիոլոգիական հատկությունը: Բժշկի պետք է դիմել այն դեպքում, եթե դուք քաշի կտրուկ պակաս եք զգում, օրինակ՝ միանգամից 3 կիլոգրամ: Այսպես կտրուկ նիհարելը կարող է իսկապես լուրջ հիվանդության պատճառ լինել: