Մասնագետները մեծ կապ են տեսնում շնչուղիների եւ հիվանդ ատամների միջեւ

22/04/2010

Բոլորին հայտնի է, որ մարդու բերանի խոռոչի վիճակը անդրադառնում է ամբողջ օրգանիզմի վրա: Հիվանդ ատամը կարող է վարակի աղբյուր հանդիսանալ, որն էլ իր հերթին բացասաբար կազդի ներքին օրգանների վրա: Բուֆալոյի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ատամների եւ լնդերի հիվանդություններն էականորեն մեծացնում են շնչուղիների հիվանդություններով հիվանդանալու ռիսկը` բրոնխիտ եւ այլն: Ենթադրվում է, որ բերանի խոռոչի նորմալ միկրոֆլորայի խանգարումը հանգեցնում է միկրոբիոլոգիական փոփոխությունների, ինչի արդյունքում օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, եւ այն չի կարողանում պայքարել ախտածին միկրոբների դեմ: Բնականաբար, բրոնխիտի պատճառը միայն փչացած ատամները չեն, բայց այն մեծ նպաստող գործոն է հանդիսանում: