Վերծանվել են «սեւ արկղերը»

20/04/2010

Մասնագետներն ավարտել են Սմոլենսկի մոտակայքում ընկած TU-154 օդանավի «սեւ արկղերի» վերծանումը: Այս մասին երեկ «Ինտերֆաքսին» հայտնել են Միջպետական ավիացիոն կոմիտեում: Միաժամանակ Լեհաստանում ՄԱԿ-ի մասնակցությամբ վերծանվել է օդանավի թռիչքային ցուցանիշները գրանցող լեհական արտադրության սարքը: Վերծանվել են նաեւ ցամաքային օբյեկտիվ վերահսկողության սարքերի գրառումները: