Հարված` դեմքին

20/04/2010

Երեկ հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլմազի դեմ: Միջադեպը տեղի է ունեցել Կեսարիայում թուրք կապիտանի հուղարկավորության արարողության ժամանակ, որը զոհվել էր թուրք-իրաքյան սահմանին քուրդ զինյալների հետ բախման հետեւանքով: Արարողության մասնակիցներից մեկը, բացականչելով` «Սա թուրք ազգի բռունցքն է: Ա՛ռ քեզ նախաձեռնություն» (նկատի ունի քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը, որը հայտնի է «ժողովրդավարական նախաձեռնություն» անվանմամբ), բռունցքով հարվածել է նախարարի դեմքին: Միջադեպից անմիջապես հետո Թաներ Յըլմազը տեղափոխվել է հիվանդանոց: Նա լուրջ վնասվածքներ չի ստացել: