Բաքուն անորոշ ժամանակով հետաձգել է ԱՄՆ-ի հետ մայիսին նախատեսվող համատեղ զորավարժությունները: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն` հավելելով, թե պատճառների մասին ինքը ոչինչ չգիտի: Սակայն «Zaman»-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ օրեր առաջ Բաքվի վարչակազմը «ղարաբաղյան հիմնախնդրում ցուցաբերած կողմնակալ դիրքորոշման» համար սպառնացել էր վերանայել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: