Բացառել է

20/04/2010

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ Բաքու մեկնելուց առաջ Անկարայում հայտարարել է, որ Թուրքիան չի վերաբացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ վավերացված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը վերաբերող արձանագրությունները: «Առանց արձանագրությունները վավերացնելու սահմանի բացումը Թուրքիայի օրակարգից դուրս է»,- ասել է Դավութօղլուն: Նաեւ ասել է, թե Թուրքիան արձանագրությունները ստորագրել է «երկար ու հանգամանալի խորհրդածություններից հետո». «Մենք դրական ենք տրամադրված այս գործընթացում եւ լիովին վստահ ենք, որ այն, ի վերջո, մեզ հասցնելու է նպատակին»: