Երեկ մեկնարկել է ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 23-ին, եւ արդեն ԿԸՀ են դիմել թվով չորս` «Արցախի Ժողովրդավարական», «Ազատ հայրենիք», ՀՅԴ եւ Կոմունիստական կուսակցությունները: ԼՂՀ Հանրային խորհրդի Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը երեկ նշել է, որ վերոնշյալ կուսակցություններից երեքն իշխանամետ են։ «Քանի որ խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր ուժեր չեն մասնակցում, բնականաբար, պրոիշխանական ուժերի ու ընդդիմության միջեւ պայքար չկա: Եթե նման պայքար է լինում, մասնակցությունն ավելի շատ է լինում, իսկ հիմա…»,- ասել է Մ. Մայիլյանը: