«Մենք պատրաստ ենք ցանկացած ուսումնասիրության եւ բաց ենք»,- երեկ ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` անդրադառնալով Դատախազության կողմից նախարարությունում իրականացվող ուսումնասիրություններին: «Դատախազությունը պահանջել է որոշ փաստաթղթեր, մենք էլ ներկայացրել ենք»,- ասել է Հարությունյանը: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ֆինանսատնտեսական ստուգումներ է նշանակել նախարարությունում, որի համար հիմք են հանդիսացել Սեւանա լճի ափամերձ հատվածների մաքրման աշխատանքների թերացման եւ բյուջեի գումարները ոչ արդյունավետ ծախսելու վերաբերյալ մամուլի հրապարակումները: