Լեհաստանի նախագահի պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկին կմասնակցի Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին: Լեհաստանի Նախագահի պաշտոնակատարը ընդունել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի համապատասխան հրավերը: Մեդվեդեւը, ով կիրակի օրը Կրակովում մասնակցում էր Ռուսաստանի տարածքում ավիաաղետի հետեւանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի եւ նրա տիկնոջ հուղարկավորության արարողությանը, կարծիք էր հայտնել, որ ապրիլի 10-ի ողբերգությունը կարող է մերձեցնել երկու պետություններին: Նշենք, որ Լեհաստանի նախագահի եւ նրա տիկնոջ հուղարկավորության արարողությանը Հայաստանից մասնակցում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: