Հավաքվել են

17/04/2010

Երեկ ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման դեմ համախմբված ուժերի հերթական հավաքը: ՀՅԴ ԳՄ լրատվական ծառայության փոխանցմամբ` հավաքի ընթացքում քննարկվել է առկա իրավիճակը, համաձայնություններ են ձեռք բերվել հետագա համատեղ գործողությունների վերաբերյալ: Ըստ այդմ` որոշվել է ապրիլի 22-ին հրավիրել ընդլայնված հավաք` այդ նպատակի շուրջ համախմբված ուժերի մասնակցությամբ: Որոշվել է, որ հավաքը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Մասնակիցները կարեւորել են նաեւ ընդդեմ արձանագրությունների` ընթացքի մեջ գտնվող ստորագրահավաքը եւ նշել, որ ներկա դրությամբ կա 220.000 ստորագրություն։