Ռուսաստանի ամենահարուստ գործարարները մեկ տարվա ընթացքում կրկնակի հարստացել են: Նման եզրահանգման է եկել «Forbes Russia» ամսագիրը: Մեկ տարվա ընթացքում կրկնակի ավելացել է նաեւ Ռուսաստանի հարուստ գործարարների թիվը:
Եթե 2009թ. ռուս միլիարդատերերը 32-ն էին, ապա այս տարի նրանք 62-ն են, իսկ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը «Forbes»-ն այս տարի գնահատել է 297 մլրդ դոլար` անցյալ տարվա 142 մլրդ դոլարի համեմատ: Աղյուսակը գլխավորում է Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինը: Նրա կարողությունն այս տարի ավելացել է 10,6 մլրդ դոլարով:
Երկրորդ հորիզոնականում «ԼվՑպՐՐՏր»-ի ղեկավար Վլադիմիր Պոտանինն է, ում կարողությունն ավելացել է 8,2 մլրդ դոլարով, եւ որին հաջողվել է մարել պարտքերի մեծ մասը: Լավագույն տասնյակում են նաեւ «ԸսՖՒՈ-թՐցտտ»-ի դիտորդական խորհրդի նախագահ Միխայիլ Ֆրիդմանը (12,7 մլրդ դոլար), Չուկոտկայի ինքնավար շրջանի դումայի նախագահ Ռոման Աբրամովիչը (11.2 մլրդ դոլար), «ՀցրՈս»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Դերիպասկան (10,7 մլրդ դոլար)։ Առաջին տասնյակը եզրափակում է «ձՐՈսՍՈսՌռ» ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Ռիբոլովլեւը (8.6 մլրդ դոլար): «2010թ. ոսկե հարյուրյակում» հայտնվել են նաեւ նոր` թվով 11 անուններ: Նրանց թվում է նաեւ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը, որի կարողությունը գնահատվել է 750 մլն դոլար։ Ս. Կարապետյանն աղյուսակում 91-րդն է: Դանիիլ Խաչատուրովը զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը` 1.2 մլրդ դոլարով, ինչը նախորդ տարվա ցուցանիշի եռապատիկն է, իսկ Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրները զբաղեցնում են 74-75-րդ տեղերը` 950-ական միլիոն դոլարով, ինչը 250-ական միլիոնով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ի դեպ, առաջին անգամ «Forbes»-ի աղյուսակից բացակայում է Բորիս Բերեզովսկին: Ըստ «Forbes»-ի` ռուս միլիարդատերերի նոր «ոսկե հարյուրյակը» ցույց է տալիս, որ գործարարները հիմնականում հաղթահարել են ճգնաժամը եւ փոխհատուցել վնասները: