Երեկ պաշտոնական այցով Ադրբեջան է մեկնել ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն: «Ես շատ անգամ եմ այցելել եղբայրական Ադրբեջան, բայց սա իմ առաջին պաշտոնական այցն է՝ որպես ԵԽ ԽՎ նախագահ: Այցի շրջանակներում ես կանցկացնեմ մի շարք հանդիպումներ, կքննարկվեն Ադրբեջանի ու ԵԽ ԽՎ-ի միջեւ կապերի զարգացման հարցերը, միասնական գործունեությունը»,- օդանավակայանում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Մովլութ Չավուշօղլուն` հավելելով, թե ԵԽ ԽՎ-ում շարունակվում են քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ենթակոմիտեի ստեղծման վերաբերյալ: