«Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն APA գործակալությանը նման հարցազրույց չի տվել եւ ադրբեջանական ԶԼՄ-ի կողմից իրեն վերագրվող հայտարարությունները չի արել»,- երեկ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը: Հիշեցնենք, որ ըստ APA-ի, Դավութօղլուն ասել էր, թե Թուրքիայի համար անընդունելի է Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրների լուծման գործընթացից Ադրբեջանին հեռացնելը, եւ վստահեցրել, որ ԼՂՀ հակամարտության թեման կարեւոր տեղ է գրավել ՀՀ նախագահի եւ Թուրքիայի վարչապետի վաշինգտոնյան բանակցություններում: