Երեկ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը արձագանքել է մեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակված` «Դպրոցի տնօրենը բռնվել է «ուտելիս» վերնագրով հոդվածին: Հիշեցնենք, որ հոդվածում անդրադարձել էինք Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի դպրոցի տնօրեն Հովհաննես Պողոսյանի ապօրինի գործարքներին: Վերջինս մսխել էր ուսուցիչների աշխատավարձերը` ամսական մեծ պահումներ անելով նրանցից: ԿԳՆ Կրթության պետական տեսչության միջամտությամբ Արագածոտնի մարզպետարանը ապրիլի 1-ին լուծարել է Հ. Պողոսյանի աշխատանքային պայմանագիրը, այլ կերպ ասած` Հովհաննես Պողոսյանը հեռացվել է տնօրենի պաշտոնից: