Չպետք է կարեւորի

13/04/2010

«Հայկական կողմը մի քիչ ամուր կլիներ, եթե հայ-թուրքական կարգավորման գործընթացին ուրիշ կերպ նայեր»,- երեկ հայտարարել է ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը` հավելելով, թե ճիշտ կլիներ, եթե Վաշինգտոն մեկնելուց առաջ Հայաստանը վավերացներ հայ-թուրքական արձանագրությունները: «Միգուցե ճիշտ կլիներ` առանց Թուրքիային սպասելու վավերացնել արձանագրությունները` ցույց տալով, որ Թուրքիան դեստրուկտիվ է եւ խուսափում է վավերացնել այն: Հայկական կողմը միայն այս դեպքում առավելություն կունենար»,- ասել է նա: Հարցին, թե այդ դեպքում իշխանությունը չէ՞ր արժանանա ընդդիմության քննադատությանը, Ա. Զուրաբյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական միավոր, մասնավորապես իշխանությունը կրող քաղաքական ուժը, պետք է շատ հարցերում չկարեւորի, թե ինչ կասեն ընդդիմադիրները: Գոնե իր համար պետք է կարեւոր լինեն իր ծրագրերը, այն գիծը, որով նա առաջնորդվում է: Անկախ նրանից, թե ինչ կասեն ընդդիմադիրները, այսինքն` մենք: Ես կարծում եմ, որ եթե իշխանությունը վստահ է, որ ինքը ճիշտ քայլ է կատարում եւ այդ քայլը նպաստավոր է Հայաստանի համար, ապա այդ քայլը պետք է իրականացնի»: