Զառանցա՞նք

13/04/2010

Ռուսական «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, ով այս օրերին գտնվում է Երեւանում, հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե պատրաստվում է վաճառել «Տրոյկա դիալոգ» ընկերությունը: «Ես զառանցանք չեմ մեկնաբանում: Դա ամբողջությամբ լրագրողների հորինածն է: Ես առայժմ չեմ պատրաստվում վաճառել «Տրոյկա դիալոգը», հիմարություն է մեկնաբանել այն, ինչ չկա»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ռուսական «ՀըԽ daily»-ի փոխանցմամբ` առաջիկա մեկուկես տարվա ընթացքում հարավաֆրիկյան «Standard Bank»-ը կարող է դառնալ «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի բաժնետոմսերի առնվազն հսկիչ փաթեթի սեփականատերը: Ավելին, ըստ աղբյուրի, ենթադրվող գործարքը կնքելուց հետո Ռ.Վարդանյանը պատրաստվում է հեռանալ ղեկավարի պաշտոնից, կենտրոնանալ բարեգործական եւ կրթական նախագծերի վրա կամ էլ զբաղվել քաղաքականությամբ Հայաստանում: