Թուրքիան կարեւորում է առաջընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերում: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: «Մինսկի եռյակը պետք է լինի շատ ավելի ակտիվ, պետք է գործադրի ջանքեր, որոնք արդյունք տային»,- ասել է Էրդողանը: Նաեւ հավելել է, թե այդ հարցն արդեն քննարկել է ոչ միայն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հետ, այլեւ ավելի վաղ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, իսկ վերջերս Փարիզ կատարած այցի ժամանակ` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: