Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ապրիլի 12-16-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվելու է միջազգային գիտաժողով «Կոմունիզմի «դասերը» Եկեղեցիներին» թեմայով: Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են հետեւյալ հիմնահարցերը. Ինչպե՞ս էր կոմունիզմը պայքարում Եկեղեցիների դեմ, ինչպե՞ս էին Եկեղեցիներն արձագանքում դրան, ինչպիսի՞ արդյունքի հասան Եկեղեցիներն իրենց դիմակայությամբ, ի՞նչ դաս կարելի է քաղել այդ փորձառությունից ներկայիս մարտահրավերների հաղթահարման համար:
Գիտաժողովին մասնակցելու են նշանավոր գիտնականներ Հայաստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Լատվիայից եւ Ռուսաստանից: