Ձերբակալվել է

08/04/2010

Թուրքիայում «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի շրջանակներում ձերբակալվել է նախկին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտոնաթող գեներալ Շուքրու Սարըշըքը: Վերջինիս եւս առաջադրվել է «Ուժի օգտագործմամբ իշխանության տապալում» մեղադրանքը: Նշենք, որ «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի շրջանակներում ապրիլի 5-ին իրականացված գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել 75 զինվորական: Թուրքական Taraf-ի կողմից հրապարակած փաստաթղթերի համաձայն` «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրն իր մեջ ներառում էր եւս չորս ծրագրեր, որոնց արդյունքում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար: Նախատեսված է եղել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, Էգեյան ծովի վրա գցել կործանիչներ, դրանցով ցույց տալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թուլությունը եւ իրականացնել հեղաշրջում: