Ապրիլ ամիսը շաքարային դիաբետով հիվանդների համար կրիտիկական է, այդ պատճառով առաջարկում ենք դեղատոմսեր, որոնք գոնե կթեթեւացնեն նրանց ինքնազգացողությունը.
– Եղինջի տերեւներին ավելացնել, բեկտենի (կրուշինա) եւ օշինդրի ծաղիկներ` բոլորն էլ 1 գդալի հարաբերությամբ: Լավ խառնել ու ավելացնել կես լիտր եռջուր. խմել օրվա ընթացքում 1-ական բաժակ: Կարելի է ասել` հրաշագործ թուրմ է:
– Հավաքել խաղողի կորիզները, չորացնել ու աղալ սրճաղացով: Կես թեյի գդալ կորիզների փոշու վրա ավելացնել 1 բաժակ եռջուր եւ խմել այն օրվա ընթացքում: Այն շատ է օգնում շաքարախտի դեպքում:
– Շաքարի տոկոսն արյան մեջ իջեցնող դեր ունեն ուռենու կամ կաղամախու (օսինա) ճյուղերը: 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ եռջուր ու պահել գոլորշու վրա: Հետո թրմել 30 րոպեի չափ, քամել ու խմել 3 անգամ` մեկ շաբաթ ժամկետով:
– Օգնում է մատուտակ կոչվող բույսի արմատը, քանի որ այն քաղցր համ ունի եւ կարող է փոխարինել շաքարին:
– Վերցնել կես լիտրանոց տարա եւ կեսը լցնել նախօրոք լվացած ու չորացրած սոխի կեղեւներով: Տարան լցնել եռջրով, թուրմը հովանալուց հետո քամել ու խմել օրը 3 անգամ:
– Ինչպես գիտեք, շաքարային դիաբետ ունեցողների սննդակարգը բոլորովին այլ է: Այդ պատճառով առաջարկում ենք աղանդեր նրանց համար: Վերցնել թթու խնձորներ, վերեւի մասը կտրել ու միջուկը հանել թեյի գդալով, բայց այնպես, որ կեղեւը չվնասվի: Այնուհետեւ մեջը լցնել 3-4 հատիկ արոսի (րյաբինա) պտուղ, դարչին եւ 3 գդալ ջուր, հետո այդ վիճակում խնձորները դնել ջեռոցում, որպեսզի եփվեն:
– Իսկ նման հիվանդների քաղցրի պահանջը (ասենք, կոնֆետի փոխարեն), կարելի է լրացնել հետեւյալ աղցանով: 1 հատ միջին մեծության խաշած բազուկին ավելացնել 1 մանդարին ու վրան քամել կես կիտրոնի հյութ եւ ուտել: Ե՛վ համեղ է, եւ՛ օգտակար:
– Հյութաքամիչով անցկացրած 150գ գազարի, 70գ նեխուրի, 30գ մաղադանոսի, 50գ սպանախի հյութերը խառնել եւ խմել մանր կումերով` օրվա ընթացքում: Բացի այդ, շաքարախտով հիվանդներին խորհուրդ է տրվում օրական ուտել 200գ բալ»: