Միջին Ասիա կատարած այցելության ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը երեկ Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, որը նրան տեղեկություններ է փոխանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների մասին: «Հակամարտությունը կարող է լուծվել միջազգային նորմերին եւ օրենսդրությանը համապատասխան, բայց միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայության, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մամեդյարովը: Պան Կի Մունը զրույցի ընթացքում հույս է հայտնել, թե հակամարտությունը «շուտափույթ լուծում» կստանա` նշելով, որ «կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի վրա»: