ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գնահատմամբ` հնարավոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ հայտարարությունները «սին երազներ» են: Սահակյանը ՀԱԿ-ին խորհուրդ է տվել չկրկնել նախկին մոտեցումները: «Գոնե մասնակցեն խորհրդարանական ընտրություններին: Իսկ արտահերթ ընտրությունն անհեթեթ է առանց քաղաքական վերլուծությունների, ինչը չկա նրանց մոտ»,- ասել է նա: Ի դեպ, Գ. Սահակյանը նաեւ հայտարարել է, թե 2013թ. նախագահական ընտրություններին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անպայման մասնակցելու է, իսկ ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությանը, ապա Սահակյանը բացառել է, որ Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը միաժամանակ կներկայացնեն իրենց թեկնածությունները: Սահակյանը երեկ նաեւ հայտարարել է, որ անկախ ամեն ինչից՝ 2013թ. ՀՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին: