«Անհասկանալի տագնապ էր տիրում 2 շաբաթ առաջ արժութային շուկայում: Դա բավականին արագ հարթվեց: Այսօր արձանագրում ենք, որ տարեսկզբից հայկական դրամը բավականին կայուն վարքագիծ է դրսեւորում»,- երեկ հայտարարել է ՀՀ Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը` անդրադառնալով դրամ-դոլար փոխարժեքի տատանմանը: Ըստ նրա` այս ուղղությամբ կանխատեսումներ անելը դժվար է, եւ իրատեսական չէ ճշգրիտ գին սահմանելը: «Իրականում դա առաջարկի եւ պահանջարկի արդյունք է: Միջանցքը ձեւավորված է. դա 380-400-ի սահմանն է»,- հայտարարել է նա` նշելով, որ եթե դրամի արժեզրկումը սահուն է տեղի ունենում, դա նորմալ է եւ բնորոշ ՀՀ տնտեսությանը: Ի դեպ, Ղուկասյանի կանխատեսմամբ` այս տարի տնտեսական դաշտում ցնցումներ տեղի չեն ունենա: