Նվազել է

03/04/2010

«Հավանականությունը, որ հայ-թուրքական գործընթացը կունենա շարունակություն, նվազել է»,- երեկ հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը` միաժամանակ ընդգծելով, թե «այդ հավանականությունը» զրոյական էլ չէ: «Իրականում, ապրիլյան սպասվող հանդիպումը Վաշինգտոնում կարող է բավականին հետաքրքիր նոր ելեւէջներ ավելացնել կամ զարկ տալ գործընթացին: Կապրենք` կտեսնենք, որովհետեւ շատ բազմաֆունկցիոնալ վիճակ է, եւ սա արդեն միայն հայ-թուրքական խնդիրը չէ»,- նշել է նա` ավելացնելով, թե Օբամա-Սարգսյան-Էրդողան հնարավոր հանդիպումը ցույց կտա, թե ինչ նոր հնարավորություններ կան այս գործընթացում: «Քաղաքականությունը սեւ եւ սպիտակ գույներ չի սիրում: Այն ավելի շատ հավանականությունների դաշտ է»,- ասել է նա: