Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը թուրքական «Միլիեթ»
թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է զարգացնել
ռազմատեխնիկական համագործակցությունը Թուրքիայի հետ: Նախարարի համոզմամբ՝
համատեղ ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա ուժեղացնել Թուրքիայի
զինված ուժերը՝ երկու երկրները դարձնելով ռազմավարական դաշնակիցներ:
Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է 5 ռազմական ծրագրերի իրագործում, այդ
թվում` ռազմական մեքենաների արտադրության կազմակերպում Թուրքիայի
տարածքում, հակատանկային զենքի արտադրություն եւ մի շարք համատեղ
տիեզերական ծրագրեր: «Ռուսաստանը նաեւ պատրաստվում է մասնակցել ռազմական
ուղղաթիռների վաճառքի՝ Անկարայի հայտարարած մրցույթին»,- գրում է
«Միլիեթը»: