Դիմել է դատարան

01/04/2010

Անկարայի փաստաբանների գրասենյակի անդամ Բենդել Ջելիլ Էզմանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով դիմել է Անկարայի դատարան: Ըստ թուրքական «Milliyet»-ի՝ փաստաբան Բենդել Ջելիլ Էզմանն իր հայցադիմումով պահանջում է «ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտել Թալեաթ փաշային եւ անվանափոխել նրա պատվին անվանակոչված բոլոր փողոցները»: «Նման դատավարություն առաջին անգամ է սկսվում: Թուրքիան պետք է հաշվի նստի իր պատմության եւ անցյալի հետ»,- հայտարարել է Էզմանը, որը ժամանակին մասնակցել է նաեւ Թուրքիայում մեկնարկած «Հայերից ներողություն եմ խնդրում» ստորագրահավաքի արշավին: Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե՝ «Չե՞ք վախենում ձեր քայլի առնչությամբ հնարավոր հակազդեցություններից», թուրք փաստաբանը հայտարարել է. «Եթե ինձ հետ մի բան պատահի, դա կլինի Աստծո կամոք»: