Հուբերտ Համֆրիի անվան կրթաթոշակ

01/04/2010

ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարում է Հյուբերտ Համֆրի ուսումնական կրթաթոշակի 2011-2012թթ. մրցույթը: Համֆրի կրթաթոշակը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս մասնագիտական գործունեության որոշակի փորձ ունեցող մասնագետներին մեկնելու Միացյալ Նահանգներ` մեկ տարի ամերիկյան առաջնակարգ համալսարաններում ուսանելու եւ համապատասխան մասնագիտական փորձառություն ձեռք բերելու նպատակով: Կրթաթոշակը մրցութային կարգով տրվում է պետական եւ մասնավոր ոլորտներում հասարակական աշխատանք կատարողներին: Ծրագիրը կրթական աստիճան չի շնորհում, ուսումն ավարտելիս տրվում է վկայական ԱՄՆ կառավարության կողմից:

Հիմնական պայմանները՝

– Հայաստանի քաղաքացիություն եւ մշտական բնակություն
– բակալավրի կոչում
– հինգ տարվա աշխատանքի փորձ, որի հիմնական շեշտը տվյալ մասնագիտական ոլորտում քաղաքականության մշակումն է
– ղեկավարին բնորոշ հատկանիշներ ու հանրային ծառայության փորձ
– անգլերենի վարժ իմացություն

Ոլորտներ՝

– Գյուղատնտեսական եւ գյուղական զարգացում
– Հաղորդակցություն/Լրագրություն
– Թմրանյութերի չարաշահման կանխարգելում/իրազեկում/բուժում
– Տնտեսական զարգացում/Ֆինանսներ եւ բանկային գործ
– Կրթության կառավարում/պլանավորում/քաղաքականության մշակում
– ՄԻԱՎ/ՁԻԱՀ. քաղաքականություն եւ կանխարգելում
– Մարդկային ռեսուրսների կառավարում
– Իրավագիտություն եւ մարդու իրավունքներ
– Բնական ռեսուրսներ/շրջակա միջավայրի կառավարում/կլիմայական փոփոխություններ
– Հանրային առողջապահության քաղաքականություն եւ կառավարում
– Հանրային քաղաքականության վերլուծություն եւ հանրային վարչարարություն
– Անգլերենի ուսուցում (ուսուցիչների վերապատրաստում կամ կրթական ծրագրի կազմում)
– Տեխնոլոգիաների ռազմավարություն եւ կառավարում
– Մարդկանց ապօրինի շահագործման դեմ պայքար/քաղաքականության մշակում եւ կանխարգելում
– Քաղաքաշինություն եւ տարածքային պլանավորում

**Այս ոլորտում դիմորդները պետք է ունենան գիտահետազոտական աշխատանքի փորձ կամ ցուցաբերեն հետազոտական աշխատանքի արդյունքները կիրառելու հմտություն: Այս ոլորտի դիմորդները պետք է լրացնեն դիմումի մեջ ընդգրկված լրացուցիչ էջը:

Մրցույթը եւ դիմումների ներկայացման կարգը

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2010թ. հունիսի 11-ը: Ընտրության առաջին փուլը հաջողությամբ անցած թեկնածուները պետք է հանձնեն անգլերենի քննություն` TOEFL IBT: Անցողիկ են 70-ից (համապատասխանաբար` 525 PBT եւ 195 CBT) բարձր միավորները: Այնուհետեւ թեկնածությունները կուղարկվեն ԱՄՆ՝ անկախ հանձնաժողովների քննությանը: Այս հանձնաժողովները առաջարկներ կներկայացնեն Ուիլյամ Ֆուլբրայթի անվան օտարերկրյա կրթաթոշակների հանձնաժողովին: Արդյունքները կհայտարարվեն մինչեւ մարտ, իսկ ուսումնառությունը կսկսվի օգոստոս/սեպտեմբեր ամիսներին: Համֆրի ծրագրի համար մրցութային կարգով ընտրվել են 18 համալսարաններ ԱՄՆ տարբեր նահանգներում:

Հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն առցանց (on-line) դիմում http://apply.embark.com/student/humphrey/fellowship/ կայքում: Այցելեք դեսպանատան ինտերնետային կայք, որտեղ տեղադրված հայտարարության տեքստը պարունակում է մանրամասն տեղեկություններ դիմումը լրացնելու եւ մրցութային գործընթացի մասին` http://www.usa.am/cms/job_opportunities.php:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժնի մշակութային ծրագրերի պատասխանատու Անահիտ Խաչատրյանին հետեւյալ հեռախոսահամարով՝ 49-43-10:

Դիմումների ներկայացման վերջին օրն է 2010թ. հունիսի 11-ը: