Որակազրկվել է

30/03/2010

Նախօրեին ԱՄՆ-ում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի Super Six մրցաշարի Արթուր Աբրահամ-Անդրե Դիրել մրցամարտը: Հայ բռնցքամարտիկը, որը ներկայացնում է Գերմանիան, նախքան այս պարտություն չուներ ու համարվում էր հանդիպման ֆավորիտը: Լարված պայքարում ընթացած մրցամարտը դադարեցվել է 11-րդ ռաունդում, երբ Աբրահամը հարվածել է նստած մրցակցին ու որակազրկվել: Հաղթանակը շնորհվել է Դիրելին, իսկ Աբրահամն առաջին պարտությունն է կրել պրոֆեսիոնալ ռինգում: Արթուր Աբրահամը Անդրե Դիրելի հետ մրցամարտից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի նկատել, թե հարվածելու պահին ինչ վիճակում էր գտնվում մրցակիցը: